Արմինֆո.Մոլդովայի կառավարությունն սկսել է ԱՊՀ շրջանակներում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթաց։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այս մասին Jurnal TV հեռուստաալիքին հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն։
"Մոլդովան հայտարարել է, որ կմիանա ԵՄ-ին, արտաքին քաղաքականության բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններին ենթակա կլինեն եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտ է, որ կշարունակվի ԱՊՀ համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակների հետ", - ասել է Պոպեսկուն։ Նա նշել է, որ 330 համաձայնագրերից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիներին, "չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի":
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արտահայտվել էր ԱՊՀ-ի հետ կապերի պահպանման օգտին, քանի որ խոսքը հարյուրավոր համաձայնագրերի մասին է, այդ թվում ՝ երկկողմ: Նրա խոսքով՝ պետք է շարունակել պրագմատիկ համագործակցությունը ԱՊՀ-ի հետ՝ նաեւ այն բանից հետո, երբ երկիրն ստացել է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Սակայն Մոլդովայի ղեկավարը ոչ մի անգամ չի մասնակցել ԱՊՀ նիստերին։