Արմինֆո. Արևմուտքը Հայաստանին չի պարտադրում այս կամ այն գործողությունը կատարել։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներից քաղաքացիական դիտորդների խմբի ուղարկումը հայ-ադրբեջանական սահման։
ԱԽ քարտուղարի խոսքով ՝ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հայկական կողմն է կայացրել, ելնելով 2021 թվականի մայիս և նոյեմբեր ամիսների, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի փորձից, երբ Ադրբեջանը ագրեսիա էր գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ "Ելնելով այն հանգամանքից, որ եղած անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Երևանը հրավիրել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը՝ անվտանգության որոշակի երաշխիք ստեղծելու նպատակով։ Այդ երաշխիքները սահմանափակվում են ոչ միայն ռազմական բաղադրիչով, նույնիսկ տնտեսական գործընկերությունը կարող է իր մեջ կրել անվտանգության տարրեր", - ընդգծել է ԱԽ քարտուղարը։
Խոսելով ՌԴ-ի բացասական արձագանքի մասին՝ Գրիգորյանը նշել է, որ չի կարող խոսել Մոսկվայի անունից։ Նա տեղեկացրել է, որ Երևանը պարբերաբար Մոսկվայի հետ քննարկում է բոլոր խնդրահարույց հարցերը։ "Մենք պարբերաբար ներկայացնում ենք հայկական կողմի դիրքորոշումը և բացատրում, թե ինչու ենք գնում այս կամ այն քայլին։ Երբ ասում ենք, որ պատճառը մեր փորձն է, ապա մատնանշում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները, և այդ վտանգը պահպանվում է։ Վտանգը չեզոքացնելու համար պետք է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, ինչի ուղղությամբ էլ աշխատում ենք", - նշել է Գրիգորյանը։