Արմինֆո.Հումանիտար ականազերծման և փորձաքննության հայկական կենտրոնը, որը Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է իրականացնում՝ Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ համագործակցությամբ, մասնակցում է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
Կենտրոնի հաղորդագրության համաձայն, կազմակերպության մասնագետների խումբն ընդգրկված է սիրիացի սեյսմոլոգների շարքում և Հալեպում իրականացնում է շենքերի վթարային վիճակի գնահատում, ինչպես նաև տեղական բնակչության անվտանգության ապահովման հետ կապված այլ միջոցառումներ:
Նշենք, որ Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8,5 հազար մարդ: Ընդ որում, զոհերի եւ տուժածների ստույգ թվերը դժվար է նշել, քանի որ դրանք շարունակում են աճել ամեն օր։