Արմինֆո.ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ:
Փետրվարի 9-ին "Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում" համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Հայաստան ԵՄ նոր առաքելություն ուղարկելու վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումն արտահայտելու խնդրանքին, որի կազմում կլինեն նաև ֆրանսիացի ժանդարմներ, Զոհուրին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը հետևյալն է. "Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Չնայած այն հանգամանքին, որ մյուս երկրները կարող են իրենց ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ երկխոսության եւ քննարկումների միջոցով խնդիրների լուծումը կարող է խաղաղություն ապահովել"։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հաստատել է ԵՄ քաղաքացիական առաքելության ուղարկումը Հայաստան՝ երկու տարի ժամկետով: Օպերատիվ շտաբը գտնվելու է Հայաստանում։ Ռուսաստանը բացասաբար է արձագանքել ԵՄ-ի այս որոշմանը։
Հավելենք, որ փետրվարի 8-ին Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հաղորդել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան կժամանի փետրվարի 20-ին: Ընդ որում, նա նշել է, որ Ֆրանսիան առաքելությանը կտրամադրի ութ ժանդարմ: