


Արմինֆո.Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են», - », - հաղորդել է
Պաշտպանության նախարարությունը:
ՀՀ ՆԳՆ-ի հաղորդման համաձայն, հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 01:15-ին, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը հաաջողվել է մարել ժամը 06: 33-ին: Ամբողջությամբ այրվել է 104 քմ մակերեսով շինությունը: Երեք տուժածներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն:



