Արմինֆո. Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բեռնափոխադրումների արգելքի վերացումը էական առաջընթաց է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Սակայն, ինչպես նշել է նախարարը, դեռևս կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք լուծումներ են պահանջում, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում։ "Մենք հույս ունենք, որ մյուս պայմանավորվածությունները նույնպես իրականություն կդառնան", - ասել է Միրզոյանը, հիշեցնելով, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև հանդիպումներ չեն անցկացվում, սակայն փորձագիտական մակարդակով արդեն տեղի են ունեցել քննարկումներ և բանակցություններ։
Նախարարը նշել է, որ ինչպես նախորդ տարի, Թուրքիայի ԱԳՆ-ից Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։ "Ամենայն հավանականությամբ, ես կմասնակցեմ դրան", - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը, համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ որոշել են անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: Պայմանավորվել ենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումների իրականացման շուրջ և որոշում են կայացրել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ սկսել ։ Բացի այդ, քննարկվել են նաև այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիակատար կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար ։ Կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց պայմանավորվածությունը: