Արմինֆո.Շատ կարեւոր է, որ Արցախում իրավիճակը ճիշտ են գնահատել, հատկապես՝ հաշվի առնելով հանրապետությունում առկա խնդիրները: Այդ մասին հունվարի 16-ին լրագրողներին հայտարրաել Է Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով ՝ հանուն Արցախում առկա գերխնդրի լուծման՝ մնացած բոլոր հարցերը պետք է երկրորդ պլան մղվեն։ "Արցախը գտնվում է առաջնագծում, եւ անհրաժեշտ է, որ ոչ մի քայլ չկարողանա ազդել ժողովրդի միասնականության վրա", - հայտարարել է պատգամավորը, նշելով, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջները ժամանակավրեպ են:
Պատգամավորը կոչ է արել միավորել հումանիտար հարցերով զբաղվող աշխատանքային խմբերը։ Նա հիշեցրել է, որ նման աշխատանքային խմբեր գործում են Հայաստանում և Արցախում։ "Մեր առաջարկը միասնական աշխատանքային խումբ կամ խորհուրդ ձևավորելն է", - կարծում է ընդդիմադիրը, հավելելով, որ միասնական մարմինը յուրաքանչյուր հայի կօգնի իմանալ, թե ինչ պետք է անի Արցախում բնակվող իր եղբայրներին ու քույրերին օգնելու համար։
Հիշեցնելով, որ ՀՅԴ-ն տարբեր երկրներում ունի իր կառույցները, Ռուստամյանը հաղորդել է, որ սփյուռքի ներկայացուցիչները մշտապես հարցնում են, թե ինչով կարող են օգնել, որովհետև չեն կարող սպասել և տեսնել, թե ինչպես են Արցախի հայերն ապրում է նման պայմաններում։ "Մենք հայտարարել ենք, որ պետք է
երկու կողմերի ձեւաավորած պաշտոնական շտաբ կամ խորհուրդ, որը տեղակայվելու է Երևանում Արցախի ներկայացուցչությունում։ Որպեսզի այն գտնվի մեկ տեղում, եւ բոլորն իմանան, թե ուր դիմել Արցախին օգնություն ցուցաբերելու համար", - հայտարարել է ընդդիմադիրը։ Շտաբը, շարունակել է պատգամավորը, տեղեկատվություն կտրամադրի այն մասին, թե ինչ հումանիտար խնդիրներ կան Արցախում, և ինչպես պետք է դրանք լուծվեն։ "Այլ կերպ ասած՝ այսօր այս ողջ գործընթացը մեկ ամբողջության վերածելու հարց է դրված", - պարզաբանել է նա և հավելեց, որ այդ հարցն արդեն քննարկվում է նաև Արցախում։
Պատգամավորը բարձրացրել է նաև միջազգային փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու հարցը։ Նրա խոսքով ՝ նման առաքելությունը պետք է հնարավորինս շուտ ժամանի Արցախ։ "Առաքելության աշխատանքի ժամանակ Ադրբեջանի համար դժվար կլինի խեղաթյուրել փաստերը։ Իսկ նա դա անում է բոլոր հնարավոր միջոցներով՝ կանգ չառնելով ցանկացած ստի առաջ։ Եթե լսեք Ադրբեջանին, ապա Լաչինի միջանցքը փակել է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը դրա հետ կապ չունի։ Այդ սուտը պետք է բացահայտվի, - հայտարարել է Ռուստամյանը։