Արմինֆո.Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուսիման հանդես է եկել հայտարարությամբ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի առնչությամբ:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումների առնչությամբ։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների"։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը մտացածին բնապահպանական պատրվակով փակել է Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ ԼՂՀ բնակչությունն արդեն գրեթե մեկ ամիս է շրջափակման մեջ է ՝ զուրկ ապրուստի տարրական միջոցներից։ Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ հանրության կողմից Ադրբեջանի այդ հակամարդկային գործողությունների լուռ խրախուսման ֆոնին՝ ի հեեճուկս Արևմտյան աշխարհի կողմից այդքան գեղեցիկ կերպով գովազդվող և քարոզվող համամարդկային արժեքների։
Երեկվանից Արցախը զրկվել է Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Հավելենք նաև, որ դրանք Ադրբեջանի գործողությունների ավանդական մեթոդներն են, որը դեկտեմբերին երեք օրով զրկեց Արցախը գազից։