Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), հաշվի առնելով տարածաշրջանում իր ներկայությունը, այդ թվում նաև ֆիզիկական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հումանիտատր հարցերի լուծմանը։
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ստեփանակերտն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
Նշելով, որ ԿԽՄԿ-ն շփման մեջ է բոլոր կողմերի հետ, նա ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել որպես չեզոք միջնորդ, այդ թվում՝ նաեւ առողջապահության ոլորտում, ինչպես դա եղել է օրեր առաջ՝ ծանր հիվանդի տեղափոխման կազմակերպման ժամանակ:
Միաժամանակ, նա արձանագրել է, որ այս կամ այն գործողության կազմակերպման վերաբերյալ որոշումների կայացումը պատասխանատու կառույցների ձեռքում է, իսկ ԿԽՄԿ-ը կարող է միայն կատարել իր միջնորդական դերը: