Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում մեծ մտահոգություններ կան Լաչինի միջանցքը ադրբեջանական կողմից փակելու կապակցությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրակարգը շատ հագեցած է։ "Ցավոք, մեր տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված։ Գլխավոր հարցը, իհարկե, ղարաբաղյան կարգավորումն է ։ Մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ, որ դուք տեղեկացված եք, որ վերջերս, նույնիսկ, փակվել է Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ", - ասել է նա, հույս հայտնելով, որ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը։
Վարչապետը նաև նշել է, որ այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կառուցողական է եղել ։ Փաստորեն քննարկվել է տնտեսական հարցերի ողջ սպեկտրը, շարունակել է նա ։ "Մենք արդեն խոսել ենք մեր փոխադարձ ապրանքաշրջանառության աճի մասին, որն իսկապես տպավորիչ է ։ Հուսով եմ, որ ԵԱՏՄ մեխանիզմների բարելավմամբ կհաջողվի պահպանել այն դինամիկան, որն արդեն նախանշված է", - ասել է Նիկոլ Փաշինյանը։