Արմինֆո.Դեկտեմբերի 8-ին Երեւանում կայացած հանդիպումներից հետո Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մեկնել է Ստամբուլ: Ինչպես գրում են օտարերկրյա լրատվամիջոցները, Ստամբուլ այցի նպատակների մասին Կլաարն՝ ինքը, չի հաղորդում:
Նշենք միայն, որ ինքը՝ Տոյվո Կլաարը, Twitter-ի իր էջում գրել է. "Կարճատեւ այց, բայց բովանդակալից հանդիպումներ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հիմա՝ Ստամբուլ»: Արդյոք նա հետո կայցելի Բաքու, նույնպես հայտնի չէ։
Նշենք, որ Կլաարը Բաքվում էր նոյեմբերի 28-ին եւ բանակցություններ էր վարել նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես հաղորդում Է Turan-ը, այն ժամանակ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքում նա իր «Թվիթերում» գրել էր. «Ադրբեջանի նախագահի կարեւոր հավատարմությունը Եվրամիության աջակցած ձեւաչափի: 2) Շատ մարտահրավերներ մնում են. Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ են զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը նվազեցնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»:
Դիտորդների կարծիքով ՝ Կլաարի վերջին ուղեւորությունները կապված են դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման ձախողման հետ։ Այն ժամանակ, ինչպես կարծում են ադրբեջանցի փորձագետները, Իլհամ Ալիևն, իբր, հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի պահանջից ՝ այդ հանդիպմանը հրավիրել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Նրանց կարծիքով, Կլաարի այն հիշատակումը, թե Ալիևը հավատարիմ է ԵՄ ձևաչափին, կարելի է գնահատել որպես բոլորին ձեռնտու բանաձև գտնելու և Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հայ - ադրբեջանական շփումները շարունակելու փորձ։