Արմինֆո. Չկա վերջնական որոշում, թե ինչպես կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այս առնչությամբ նա հաղորդել է, որ Վաշինգտոնում (ս. թ. սեպտեմբերին) Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է առանձին միջազգային մեխանիզմի ստեղծման տարբերակը, որը նախատեսում էր երկխոսություն Արցախի և Ադրբեջանի միջև ՝ անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Սակայն, ինչպես նշել է Գրիգորյանը, տվյալ հարցի վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Որոշակիություն չկա նաև այն հարցում, թե արդյոք Արցախի հարցը կներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Երևանը հանդես է գալիս առանձին մեխանիզմով անվտանգության երաշխիքների ստեղծման և Արցախի ու Ադրբեջանի միջև քննարկումների անցկացման օգտին։
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին՝ Գիգորյանն ընդգծել է, որ շուտով հայկական կողմն Ադրբեջանին կփոխանցի պայմանագրի տեքստի երկրորդ անգամ լրամշակված տարբերակը։ Ընդ որում, Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, որոնցից մեկն առաջարկվել Է ՌԴ-ի կողմից, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի կողմից։ Հայաստանը, նրա ասելով, այս պահին փոփոխություններ և լրացումներ է կատարում ադրբեջանական կողմի առաջարկած տեքստում։