Արմինֆո. Ի նշան Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության՝ այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը։
Ինչպես հայտնում է Եվրոպայի խորհրդին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունը, նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղխորհրդի անդամներ եւ բանաձեւի հեղինակ Պիեռ Յակուբովիչը, պաշտոնատար այլ անձինք:
Այս խորհրդանշական քայլը ծրագրված էր նոյեմբերի 7-ին Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևով, որում միանշանակ դատապարտվում է Հայաստանի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը, խաղաղության հաստատման կոչ է արվում և աջակցություն է հայտնվում բարեկամ Հայաստանին։