Արմինֆո. Իրանն Ադրբեջանին և Հայաստանին դիտարկում է որպես իր երկու հարևաններ և մի կողմի հետ հարաբերությունները չի կապում մյուսի հաշվին։ Farsnews-ի հաղորդման համաձայն, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Նա հիշեցրել է, որ անցյալ ամիս այցելել է Երևան, իսկ վերջերս Թեհրանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի Հանրապետությունում որոշ լրատվամիջոցներ լրջորեն արձագանքել են այդ այցին։ Մենք Ադրբեջանն ու Հայաստանը դիտարկում ենք որպես Իրանի երկու հարևան և երբեք մեր հարաբերությունները մի կողմի հետ չենք կապում մյուս կողմի հաշվին ։ Հարեւանության քաղաքականության քննարկման առաջնահերթությունը բոլոր հարեւանների հետ հարաբերություններն են, դա Իրանի գերակայությունն է, եւ մենք հարեւան երկրների, այդ թվում Ադրբեջանի հողերին առնչվող ծրագրեր չունենք, բայց մենք կովկասյան տարածաշրջանի բոլոր դերակատարներին հստակ հայտարարել ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանդիպի Իրանի արձագանքին: Մենք հետեւում ենք Ադրբեջանի եւ հարեւան այլ երկրների հետ հարաբերություններին", - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։