Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սուր հարցերի համալիր լուծման ուղղությամբ ջանքերը հետագա ուշադրություն են պահանջում:
"Մեր հետագա ուշադրությունը, իհարկե, պահանջում են, ես համաձայն եմ այն գործընկերների հետ, ովքեր արդեն խոսել են այդ մասին, եւ հայ - ադրբեջանական համալիր կարգավորման հասնելու ջանքերի հետ կապված հարցերը: Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք մեր ուշադրությունն են պահանջում", - ասել է Պուտինը՝ նեղ կազմով նիստում իր ելույթի ժամանակ։
Նա հավելել է, որ Սոչիում հոկտեմբերի վերջին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները "լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար":
"Միայն հետեւողականորեն կատարելով սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման հարցերում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարելի է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման։ Հուսով ենք, որ դա, ի վերջո, թույլ կտա հասնել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման", - ասել է Պուտինը։