Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երեւանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում Հայաստանին շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահի պաշտոնում աշխատանքի համար եւ ՌԴ-ի պատրաստակամությունն է հայտնել հետագայում եւս աջակցել միավորման պետությունների միջեւ կապերի զարգացմանը:
"Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեր բոլոր հայ բարեկամներին ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում կատարած աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություն մաղթել մեր բելառուս գործընկերներին, որոնց անցնում են կազմակերպությունում նախագահության գործառույթները։ Մեր կողմից, անկասկած, ըստ ամենայնի աջակցություն կցուցաբերենք, եւ, ընդհանուր առմամբ, կշարունակենք աամեն կերպ աջակցել դաշնակցային կապերի ընդդդլայնմանը ՀԱՊԿ երկրների միջեւ», - ասել է Պուտինը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ստանիսլավ Զասին, ով հունվարի 1-ից հեռանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և հաջողություն է մաղթել այդ պաշտոնն ստանձնող Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Թասմագամբետովին: