Արմինֆո. Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաև բարձր մակարդակով երեք երկրների նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր:
Ընդգծվել է ադրբեջանահայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակման կարևորությունը։
Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։