Արմինֆո. 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ստիպեր մեզ ավելի զգոն լինել, որպեսզի ոչ մի ժողովուրդ չտուժի այդ սարսափներից, և որպեսզի նրանք, ովքեր այդ ատելության զոհ են դարձել, կարողանային վերջնականապես պաշտպանված լինել։
Այդ մասին նախօրեին Ֆրանսիայի Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր, "Ֆրանսիա - Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն ։
Ընդ որում, նա ափսոսանքով է արձանագրել, որ պատմությունը կրկնվում է։ "Մի սխալվեք Ադրբեջանի ու Թուրքիայի հարցում։ Մեզ, իրոք, նոր զավթողական պատերազմ է սպասվում Եվրոպայի դարպասների մոտ։ Ես ասում եմ ձեզ, եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն": Ինչպես ասվում է Սուրբ Ղուկասի Ավետարանում. Հանուն մեր արժեքների, որոնց համար մենք պաշտպանում ենք Ուկրաինան, մենք պետք է փրկենք Հայաստանը", - ընդգծել է պատգամավորը։
Ֆրանսիայի Սենատը նախօրեին 295 «կողմ» և 1 «դեմ» ձայներով հաստատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերելու և, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հրադադարի ռեժիմը պահպանելու մասին բանաձևը։ Բացի այդ, բանաձեւը ենթադրում է աջակցություն երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնություններին։