Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մեղադրել է Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչության համար:
«Զինվորական համազգեստ հագած Ադրբեջանի նախագահ Ալիեւը նոյեմբերի 8-ին զինվորական լսարանի առջեւ իր խոսքում հայտարարել է, թե Սիսիանը, Գորիսը, Կապանը եւ Հայաստանի այլ քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում, եւ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում: Դա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության նկատմամբ», - գրել է Փաշինյանը՝ «Թուիթերի» իր միկրոբլոգում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ