Արմինֆո. Նրանք, ովքեր այսօր շնորհավորում են Ադրբեջանին, խրախուսում և օրինականացնում են էթնիկ զտումը։ Այսպես է արձագանքեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մի շարք երկրների ներկայացուցիչների շնորհավորանքներին Ադրբեջանին, այսպես կոչված, հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։
"Միջազգային գործընկերները, որոնք այսօր շնորհավորում են Ադրբեջանին տոնի կապակցությամբ, պետք է փորձեն պարզել, թե այժմ որտեղ են Շուշիում, Հադրութում, այլ գյուղերում բնակվող հայերը: Եվ այդ ժամանակ նրանք կհասկանան, որ իրականում շնորհավորում են Ադրբեջանին էթնիկ զտման կապակցությամբ, նշանակում է, օրինականացնում են այն", - գրել է Մարուքյանը իր թվիթերյան էջում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, այսօր Ադրբեջանին այդ, այսպես կոչված, տոնի առթիվ շնորհավորել են Իսրայելը, Գերմանիան, Պակիստանը, Ղազախստանը եւ Թուրքիան: Ընդ որում, Թուրքիան՝ իշխանության բոլոր մակարդակներով։