Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Սոչիում (հոկտեմբերի 31-ին - խմբ.) ստորագրել անհրաժեշտ ժամկետով Արցախում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման փաստաթուղթը: Այդ մասին նա հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 4-րդ համագումարում։
"Մենք ցանկանում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում ։ Բայց ես առաջարկում եմ, որպեսզի Ռուսաստանի նախագահը նման առաջարկով հանդես գա, եթե պետք է, և ես հանդես կգամ, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը, քանի որ ես չեմ կարող որոշել, որ ռուս խաղաղապահները պետք է այնտեղ մնան որևէ ժամկետով ։ Դա եռակողմ փաստաթուղթ է, եւ եթե մենք եւ Ռուսաստանը համաձայնենք, ապա մեծամասնություն կլինենք", - պարզաբանել է վարչապետը ։
Միաժամանակ, նա հիշեցրել է Փառուխի դեպքի մասին, նշելով, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի լուծման վերաբերյալ։
Սակայն, Փաշինյանը նշել է, որ մինչ օրս չի կատարվել այն խոստումն ու պարտավորությունը, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց:
Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, թե Հայաստանը հրաժարվում է ՌԴ-ի առաջարկած բանաձեւից եւ ընտրում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման Արեւմուտքի առաջարկած ձեւաչափը: Կառավարության ղեկավարը նշել է, որ դեռևս 2021 թվականի հունվարին Հայաստանն ընդունել է ռուսական ձևաչափը և այդ հարցում համաձայնության է եկել ՌԴ-ի հետ ։
"Այդ համաձայնության անկյունաքարն այն էր, որ ՌԴ-ը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը", - ընդգծել է նա: