Arminfo.info



 Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2022 13:17
Ալեքսանդր Ավանեսով

Ա. Սիմոնյան. Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր` խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ

Ա. Սիմոնյան. Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր` խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ

Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: ԱԺ մամուլի  հաղորդման համաձայն, նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.


«Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում: Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում եւ կնախընտրեի խոսել խաղաղության եւ համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական գործողություններով: Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը եւ հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ ռազմագերիներ, ինչպես նաեւ կան մի քանի հազար տեղահանվածներ: Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին եւ նոյեմբերին:

 

Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների եւ անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր: Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում: Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ եւ հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

 

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ եւ արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների եւ հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է: Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը եւ բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման եւ ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը եւ ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ:

 

Հատուկ կարեւորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով: Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը:

 

ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա եւ Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն):

 

Գործընկերնե՛ր, կցանկանայի նաեւ նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա: Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայաստանը պատրաստ է բացել եղածը եւ նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

 

Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա:  «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում եւ որեւէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, եւ այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա:

 

Առավել եւս, որ Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված եւ կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, եւ դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի:

 

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր: Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները եւ որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը:

Չափազանց կարեւոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման հարցը:

 

Հարգելի՛ գործընկերներ,

Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետեւանքներ չունեն աշխարհի համար: Հարեւան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է: Եվ մենք ցուցաբերել ենք կամք եւ կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար: Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր` խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
IDBank-ը՝ Ներս Արի հաղորդման հյուր․ պատմում ենք idcoin-ի մասինIDBank-ը՝ Ներս Արի հաղորդման հյուր․ պատմում ենք idcoin-ի մասին
Freedom House-ն Արցախում տեղի ունեցածը որակում է էթնիկ զտում, մինչդեռ, Երևանը բավարարում է Բաքվի նոր պահանջները. օմբուդսմենFreedom House-ն Արցախում տեղի ունեցածը որակում է էթնիկ զտում, մինչդեռ, Երևանը բավարարում է Բաքվի նոր պահանջները. օմբուդսմեն
ՄՔԴ նախագահը պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացումՄՔԴ նախագահը պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում
ՆԳՆ. ՆԳՆ. "Շիրակ" օդանավակայանում, իբր, տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը. Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը. Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն
Երևանում կկայանա Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հերթական պրեմիերանԵրևանում կկայանա Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հերթական պրեմիերան
Գիտամեթոդական խորհուրդը հաստատել է Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, ամրակայմանն ու նորոգմանն առնչվող մի շարք նախագծերԳիտամեթոդական խորհուրդը հաստատել է Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, ամրակայմանն ու նորոգմանն առնչվող մի շարք նախագծեր
ՃՈ տուգանքը վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾՃՈ տուգանքը վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
ԱրարատԲանկը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կհատկացնի կին ձեռներեցներինԱրարատԲանկը 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կհատկացնի կին ձեռներեցներին
ՀՀ օմբուդսմեն. կարևոր է լայնածավալ աշխատանքներ իրականացնել ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման շրջանակներումՀՀ օմբուդսմեն. կարևոր է լայնածավալ աշխատանքներ իրականացնել ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման շրջանակներում
Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի փեսայից և դստերից ավելի քան 3 մլն դոլար բռնագանձելՀակակոռուպցիոն դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի փեսայից և դստերից ավելի քան 3 մլն դոլար բռնագանձել
Ավետ Պողոսյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից. վարչապետի որոշումըԱվետ Պողոսյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից. վարչապետի որոշումը
ԱՄՆ դեսպան. մյուս տարի հնարավորություն կլինի խոսել Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում ավելի մեծ առաջընթացի մասինԱՄՆ դեսպան. մյուս տարի հնարավորություն կլինի խոսել Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում ավելի մեծ առաջընթացի մասին
Բլինքեն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բացառիկ հնարավորություն կաԲլինքեն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բացառիկ հնարավորություն կա
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրիի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին. ԶԼՄՈստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրիի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին. ԶԼՄ
Ալիևը Հայաստանից կրկին պահանջել է փոխել սահմանադրությունըԱլիևը Հայաստանից կրկին պահանջել է փոխել սահմանադրությունը
Հայաստանի խորհրդարանականները գործուղվել են ՌԴՀայաստանի խորհրդարանականները գործուղվել են ՌԴ
ՄԱԿ-ը ժողովրդավարական երկրները կարող են դուրս գալ իր խղճի դեմ, եթե Ադրբեջանը շարունակի մնալ որպես COP29-ն ընդունող երկիր. Բեռնար ԿուշներՄԱԿ-ը ժողովրդավարական երկրները կարող են դուրս գալ իր խղճի դեմ, եթե Ադրբեջանը շարունակի մնալ որպես COP29-ն ընդունող երկիր. Բեռնար Կուշներ
Լիահույս ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից. Արցախի ԱԺԼիահույս ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից. Արցախի ԱԺ
Մարկ Բերենդտ. Հայաստանի նման փոքր երկրներում որոշակի խնդիրներ կարծրատիպային են, և դրանց մասին դժվար է խոսելՄարկ Բերենդտ. Հայաստանի նման փոքր երկրներում որոշակի խնդիրներ կարծրատիպային են, և դրանց մասին դժվար է խոսել
Սահմանազատման հանձնաժողովների բանակցությունները կառուցողական հունով են ընթանում․Մհեր Գրիգորյանի գրասենյակՍահմանազատման հանձնաժողովների բանակցությունները կառուցողական հունով են ընթանում․Մհեր Գրիգորյանի գրասենյակ
"Տարազ ֆեստ"-ն այս տարի կանցկացվի Հաղթանակի զբոսայգում
Փաշինյան. իրավապահ, դատաիրավական համակարգերը պետք է օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետՓաշինյան. իրավապահ, դատաիրավական համակարգերը պետք է օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետ
Երեւանում հերքել են հուլիսի 2-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մարգարայի սահմանային անցակետումԵրեւանում հերքել են հուլիսի 2-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մարգարայի սահմանային անցակետում
Պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասըՊետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
ՊՆ ղեկավար. Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ՀՀ ԶՈՒ-ի համար կադրերի հավաքագրման գործընթացի խթանման ուղղությամբՊՆ ղեկավար. Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ՀՀ ԶՈՒ-ի համար կադրերի հավաքագրման գործընթացի խթանման ուղղությամբ
ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջում ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջում "Վեոլիա Ջուր"  և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերություններից
Բաքուն փող է «մատակարարում» Երևան. Գառնիկ ԴանիելյանԲաքուն փող է «մատակարարում» Երևան. Գառնիկ Դանիելյան
ՀՀ վարչապետ. ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը նպատակահարմար չէՀՀ վարչապետ. ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ հանրաքվեի անցկացումը նպատակահարմար չէ
Իրանի նախագահի մնացած երկու թեկնածուները կատաղի պայքար են մղում հավանական ընտրողների կրիտիկական խմբին նվաճելու համարԻրանի նախագահի մնացած երկու թեկնածուները կատաղի պայքար են մղում հավանական ընտրողների կրիտիկական խմբին նվաճելու համար
Դեսպան. ԵՄ-ը շարունակելու է աջակցել Երևանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործումԴեսպան. ԵՄ-ը շարունակելու է աջակցել Երևանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում
ԱՄՆ դեսպան. Մենք կթարմացնենք Հայաստանի հետ մեր ռազմավարական երկխոսությունը, և այն կվերածվի ռազմավարական գործընկերությանԱՄՆ դեսպան. Մենք կթարմացնենք Հայաստանի հետ մեր ռազմավարական երկխոսությունը, և այն կվերածվի ռազմավարական գործընկերության
Փաշինյան․ժողովրդավարությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ որպես վայելչատես այցելուՓաշինյան․ժողովրդավարությունը պետք է ընկալել ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ՝ որպես վայելչատես այցելու
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը հայտարարել է հերթական հավաքի մասին
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Սլովենիայի գործընկերոջը հայտարարել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը Սլովենիայի գործընկերոջը հայտարարել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին
Իրանում չի հաջողվել առաջին փուլում նախագահ ընտրելԻրանում չի հաջողվել առաջին փուլում նախագահ ընտրել
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինՀայաստանը հաստատել է մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Փաշինյանն աշխատանքից ազատել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահինՓաշինյանն աշխատանքից ազատել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին
Ադրբեջանն ակտիվորեն բնակեցնում է Լաչինի միջանցքն ու Լեռնային ՂարաբաղըԱդրբեջանն ակտիվորեն բնակեցնում է Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղը
Հայաստանի քննչական կոմիտեն գնում է հակակառավարական հանրահավաքների կազմակերպիչների հետքերովՀայաստանի քննչական կոմիտեն գնում է հակակառավարական հանրահավաքների կազմակերպիչների հետքերով
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից մեկնաբանել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկությունըՄիջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից մեկնաբանել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տեղեկությունը
Բաքուն Երեւանից պահանջում է հրաժարվել միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից. «Տավուշը հանուն հայրենիքի»Բաքուն Երեւանից պահանջում է հրաժարվել միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Արարատ Միրզոյանը մասնակցել է Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում կայացած քննարկմանըԱրարատ Միրզոյանը մասնակցել է Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում կայացած քննարկմանը
"Հայաքվե"-ն հայտարարում է հունիսի 12-ին ոստիկանության ղեկավարության կողմից դիտավորյալ սադրանքի մասին
Մի խումբ եվրապատգամավորներ քննադատել են Մոսկվայի և Բաքվի արձագանքը հայ-ֆրանսիական զենքի գործարքինՄի խումբ եվրապատգամավորներ քննադատել են Մոսկվայի և Բաքվի արձագանքը հայ-ֆրանսիական զենքի գործարքին
Բագրատ Գալստանյանը և Բագրատ Գալստանյանը և "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ներկայացուցիչները եռօրյա այցով մեկնել են Սյունիք
Դեսպան. Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում, կախված է հայկական կողմիցԴեսպան. Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում, կախված է հայկական կողմից
Սերգեյ Փարաջանովի մասին Սերգեյ Փարաջանովի մասին "Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով" վավերագրական ֆիլմը կցուցադրվի "Ոսկե ծիրան" կինոփառատոնում
ԻԻՀ դեսպան. Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցումԻԻՀ դեսպան. Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցում
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի էթնիկ զտումն ԱրցախումԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի էթնիկ զտումն Արցախում
Politico պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում նպատակաուղղված քարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմPolitico պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում նպատակաուղղված քարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հայաստանը չի ստորագրի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեն, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել է քարտուղարությունը․ԱԳՆՀայաստանը չի ստորագրի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեն, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել է քարտուղարությունը․ԱԳՆ
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբՄարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Ջեյմս Օ Բրայեն. Մեզ խաղաղության պայմանագիրը պետք է նաև երթևեկություն ապահովելու համարՋեյմս Օ Բրայեն. Մեզ խաղաղության պայմանագիրը պետք է նաև երթևեկություն ապահովելու համար
Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծըԴրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը
Արարատ Միրզոյանը ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանըԱրարատ Միրզոյանը ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. Հայաստանը կտրականապես դեմ է պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը
Հեղինակավոր Moody s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշըՀեղինակավոր Moody s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. ԲայրամովԵրևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Բայրամով
Արարատ Միրզոյան. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմաններըԱրարատ Միրզոյան. Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել սահմանները
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը հավաք է հայտարարել  Սուրբ Աննա եկեղեցու բակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"