Արմինֆո.ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը հաղորդել է, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նամակ է ուղարկել՝ խնդրելով աջակցել հոկտեմբերի 29-ին "Լազարյան ակումբի" ներկայացուցիչների այցելությանը Ջերմուկ և քաղաքի շրջակայք՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Այս մասին ասվում է Զատուլինի թելեգրամ-ալիքի հաղորդագրության մեջ, որտեղ հիշեցվում է, որ սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերն այդ ուղղությամբ շարժվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի խորքը։
Իսկ արդեն հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը Պետական դումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն նրա ժամանման "անցանկալի լինելու" մասին։ Ստացված նամակում ասվում է. "Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Այդ կապակցությամբ, հետագայում, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում" ։
Նամակը ստորագրել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:
Արձագանքելով Հայաստանի իշխանությունների այս քայլին՝ Կոնստանտին Զատուլինը, մասնավորապես, ասել է. "Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Մեզ համար դա անսպասելի էր, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը"։
Այն մասին, որ Զատուլինը Հայաստանում անցանկալի անձ է հայտարարվել, հայտնի է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթից։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ