Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմումներ են ստացվել քաղաքացիներից, ովքեր պնդում են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իրենց հարազատներն ու մտերիմները անհետ կորել են: Ընդհանուր առմամբ, խոսքը 40 մարդու մասին է, որոնք կարող են այդպիսին համարվել։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում հայկական կողմին է փոխանցվել 139 զինվորների մարմին, որոնց նույնականացումը հանգեցրել է այն թվի փոփոխության, որն ավելի վաղ հնչեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 30 մարդ՝ նախկինում հնչեցրած 29 մարդու փոխարեն։ Չի բացառվում նաեւ, որ զոհվածների աճյունները կարող են գտնվել Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում։ Բաքուն, ըստ օմբուդսմենի, մինչ օրս որոնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տալիս։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել էր, որ Հայաստանի 29 քաղաքացիներ անհետ կորել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հետ հակամարտության սրման ժամանակ։ Նրա ասելով՝ Հայաստանի 777 բնակիչներ անհետ կորել են առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, 217-ը՝ երկրորդ պատերազմի ժամանակ։ "Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը պարզելու հարցում", - ասվում էր վարչապետի գրառման մեջ։