


Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաձայն վճռել է. "Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի" գործում տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում (կոնվենցիայի 2-րդ հոդված):
Դատարանը վճռել է, որ երկրի պաշտպանական իշխանությունները, զորակոչելով ծառայության համար ոչ պիտանի Մալխասյանին, վտանգել են նրա կյանքը։ Ավելին, նրա մահից հետո գործի արդյունավետ քննություն չի ապահովվել։
Դատարանը վճռել է, որ Հայաստանը պետք է դիմողին (զինծառայողի հայրը - խմբ) վճարեր 35 000 եվրո ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւ 2 500 եվրո ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում ։
Ա.Մալխասյանը զինվորական ծառայության համար պիտանի էր ճանաչվել գլխավոր բժշկական հանձնաժողովի կողմից և ծառայության էր զորակոչվել 2009թ. հունիսի 25-ին, իսկ 2009թ. հուլիսի 4-ին Ա. Մալխասյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ մահացել է՝ 22 տարեկան հասակում: Մալխասյանի հայրը ՄԻԵԴ էր դիմել 2014 թվականին։



