Արմինֆո. Ժողովրդավարության եւ բարօրության կուսակցության ակտիվիստները հակառուսական բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում ՌԴ դեսպանատան հարակից տարածքում, քանի որ ոստիկանները փակել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի ճանապարհը:
Ինչպես հաղորդում Է Turan լրատվական գործակալությունը, ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից: Ցուցարարները բերել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. "Օկուպացիոն ռուսական բանակ, հեռացիր Ղարաբաղից", "Կորչի օկուպացիոն զորքը": Բաքվի ցուցարարներն Ուկրաինայի դեմ պատերազմը որակել են "ցեղասպանություն"՝ ռուսական բանակին մեղարդելով, այսպես կոչված, "Խոջալուի ողբերգության ու արյունալի հունվարի" համար:
Իչնպես հաղորդում են ԶԼՄ-ները, վերւ նշված կուսակցության անդամներից մեկին՝ Հուսեյն Մալիկին, ձերբակալել են՝ այն բանից հետո, երբ հայտարարել է. "Պուտին։ Երբ հեռանաս, Իլհամին քեզ հետ տար"։
Հավելենք նաև, որ ակցիան տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանի Դաշնություն այցի ֆոնին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանում ոչ մի բողոքի ակցիա չի անցկացվում առանց իշխանությունների համակարգման։