Արմինֆո. Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ իր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելու պայմանով։ Այդ մասին Twitter-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
"Պրահայում ես վերահաստատեցի բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկը։ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ. Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով", - նշել է Փաշինյանը։