Արմինֆո. "Հաանուն Կովկասում երկարաժամկետ խաղաղության", - այդպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների լուսանկարի ներքո:
"Այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայաստանը համաձայն է աջակցել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որի հետ պատրաստ է համագործակցել։ Առաքելության նպատակն է ամրապնդել վստահությունը եւ հեշտացնել սահմանային հանձնաժողովների աշխատանքը", - գրել է Մակրոնը Twitter-ում։
Հիշեցնենք, որ բանակցությունները կայացել են հոկտեմբերի 6-ին Պրահայում ՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում, որի նախաձեռնողը Մակրոնն է