Արմինֆո. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինան՝ Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո։
"Մենք քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների կարգավիճակը Ժնևում արտգործնախարարների կիրակնօրյա հանդիպումից հետո ։ ՆԱՏՕ - ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը", - Twitter-ում գրել է Կոլոմինան