Arminfo.info


 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2022 15:08
Մարիաննա Մկրտչյան

Փորձագետ. Սև լիճի համար պատերազմը բացառողը ստիպված է լինելու պատերազմել Սևանա լճի համար

Փորձագետ. Սև լիճի համար պատերազմը բացառողը ստիպված է լինելու պատերազմել Սևանա լճի համար

Արմինֆո. Քիչ առաջ անդրադարձա ձախողված դիվանագիտության հարցին, ու հիմա ստիպված եմ անդրադառնալ ձախողված «խաղաղությանը»: Այդ մասին հայտարարել է "Լույս" հիմնադրամի արտաքին և անվտանգության հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը:

 

«ՀՀ դե ֆակտո վարչապետին պատկանող թերթը, հղում կատարելով հավաստի աղբյուրին՝ նույնն է թե թերթի տիրոջը, հրապարակել է մի հոդված, որտեղ նշվում է, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից՝ հակառակ պարագայում սպառնալով պատերազմով․

 

- ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

- ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

- Միջանցք Հայաստանի տարածքով

- Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

- Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

 

Ընթերցողն ինքն իրեն թող հարց տա, սրանից խաղաղության հո՞տ է գալիս։ Որևէ նորմալ հայ պատրա՞ստ է բավարարել այս պահանջները։ Իսկ եթե ենթադրենք, որ հայկական կողմը դա բավարարի, որոնք են լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջները։

 

44-օրյա Պատերազմից անմիջապես հետո փորձագիտական շրջանակները համառորեն պնդում էին, որ պետք է հրաժարվել խաղաղության կեղծ օրակարգից և ողջ պետական, քաղաքական և համազգային ներուժը համախմբել՝ պատրաստվելու համար անխուսափելի նոր պատերազմին։ Դրա համար հարկարվոր էր ասֆալտի փոխարեն ԱԹՍ-ներ գնել, ոստիկաններին և պետական համակարգին տրվող պարգևավճարների փոխարեն՝ ՀՕՊ համակարգեր, ընդդիմության ակտիվիստներին ձերբակալելու փոխարեն, փորձել համախմբում կազմակերպել, Սփյուռքի կարկառուն դեմքերի մուտքը հայրենիք փակելու փոխարեն՝ օգտագործել նրանց ներուժը աշխարհում հայկական խոսույթը ընկալելի դարձնելու նպատակով։

 

Բազմիցս նշել ենք, որ Սև լիճի համար պատերազմը բացառողը ստիպված է լինելու պատերազմել Սևանա լճի համար, Իշխանասարի բարձունքների հանձնումից հետո ստիպված ենք լինելու Սիսիանի շուրջ խրամատներ փորել, իսկ Ալ լճերի հատվածը հանձնելով հակառակորդը կախվելու է Վարդենիսի և Ջերմուկի գլխին։

 

Բազմիցս նաև նշվել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ զիջումները միայն գրգռելու են Ադրբեջանի ախորժակը․ դրանց թվում Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, «անկլավների» թեմայի հրապարակայնացումը, Հայաստանում և Արցախում մի շարք բնակավայրերի հանձնումը՝ Շուռնուխ, Խծաբերդ ու Հին Թաղեր և այլն, ականապատման քարտեզների հանձնում, որևէ պայմանագրով չնախատեսված՝ 1-ին պատերազմի դիերի հանձնում, դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ, Արցախի ԶՈՒ փաստացի լուծարման գործընթացի մեկնարկ և այլն։ Այս գործընթացներից շատերը ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսել են՝ Ադրբեջանի պահանջով, այլև ամեն կերպ փորձել են արդարացնել դրանք՝ տարբեր քարոզչական միջոցներով ապահովելով դրանց հանրային ընկալումը։

 

Բոլոր քննադատությունների պատասխանը մեկն էր․ «մենք ունենք ժողովրդից ստացած մանդատ՝ հաստատելու խաղաղություն, կամ, կարճ ասած, ինչ ուզում, դա էլ բանակցում ենք»։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ անմեղ հայացքով հանգիստ բացատրում են հայ հասարակությանը, որ իրենց տված «խաղաղության մանդատը», առ ոչինչ է, որովհետև, «պարզվեց» Ադրբեջանը ագրեսիվ և ծավալապաշտական պետություն է, այլ ոչ թե «կիրթ և գրագետ» գործընկեր։

 

Այդ ընթացքում մենք կորցրեցինք դիրքեր, զորքեր, և իհարկե, ժամանակ․․․

 

Հ․գ․ Դեռ մեկ ամիս առաջ դե ֆակտո վարչապետը հայտարարում էր, որ իր պատկերացմամբ բոլոր երկրները խաղաղություն են ուզում՝ այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան․․․ Ակնհայտ է, որ նա շատ լավ պատկերացնում էր Ադրբեջանի ուզած «խաղաղության» գինը, ուրեմն ինչո՞ւ էր այնուամենայնիվ նման հայտարարությամբ հանդես գալիս․․․», - գրել է Խաչատրյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

Նշենք, որ այսօր "Հայկական Ժամանակ" օրաթերթը, որի գլխավոր խմբագիրը  վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հղում անելով սեփական աղբյուրներին, հրապարակել է տեղեկատվություն այն պահանջների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը դնում է Հայաստանի առջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար այդ պահանջները պետք է կամ բավարարել, կամ փոխզիջում գտնել, կամ ստիպել (համոզել) Բաքվին հրաժարվել դրանցից ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
ՀՑԹԻ տնօրեն. թանգարան-ինստիտուտի կողմից 50 000 արխիվային նյութերի ձեռք բերումն ընդլայնել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական գործունեությունըՀՑԹԻ տնօրեն. թանգարան-ինստիտուտի կողմից 50 000 արխիվային նյութերի ձեռք բերումն ընդլայնել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական գործունեությունը
«Թաթոյան» հիմնադրամ. ադրբեջանական զինված ուժերն անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ Սյունիքում«Թաթոյան» հիմնադրամ. ադրբեջանական զինված ուժերն անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ Սյունիքում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանիՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանի
Կյանքից հեռացել է Հռոմի պապըԿյանքից հեռացել է Հռոմի պապը
Հայաստանի նախկին արտգործնախարար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են Անկարայի կողմից տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանըՀայաստանի նախկին արտգործնախարար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են Անկարայի կողմից տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը
Ժողովրդի և իրավակարգի միջև կա խզում. Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․ՓաշինյանԺողովրդի և իրավակարգի միջև կա խզում. Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․Փաշինյան
Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացըԱվարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
Երևանի քաղաքապետը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին. մեզ համակարգային լուծումներ են պետքԵրևանի քաղաքապետը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին. մեզ համակարգային լուծումներ են պետք
Գարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի ազգային և քրիստոնեական ինքնության դեմ ծավալված արշավի առնչությամբԳարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի ազգային և քրիստոնեական ինքնության դեմ ծավալված արշավի առնչությամբ
ԱԺ խոսնակ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության նոր թեկնածուների ընտրության մրցույթն սկսվել էԱԺ խոսնակ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության նոր թեկնածուների ընտրության մրցույթն սկսվել է
Ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. օդերեւութաբաններԱպրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. օդերեւութաբաններ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորությունների մասինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումներըՀայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմիցՀատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմաններըLeasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին
Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարը պաշտոնապես երդում է տվելՓարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարը պաշտոնապես երդում է տվել
Նառիշկինն Ադրբեջանում բանակցություններ է վարել ԱՀԾ եւ ՊԱԾ ղեկավարության հետՆառիշկինն Ադրբեջանում բանակցություններ է վարել ԱՀԾ եւ ՊԱԾ ղեկավարության հետ
Հայազգի գործարար Վարազդատ Մինոսյանը նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետՀայազգի գործարար Վարազդատ Մինոսյանը նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետ
Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըՎարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը
«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». Թեւանյան«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». Թեւանյան
ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է ադրբեջանուհու հայցը, ով Հայաստանն անվանել է ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է ադրբեջանուհու հայցը, ով Հայաստանն անվանել է "քաղցկեղային ուռուցք", որը պետք է հնարավորինս արագ «հեռացնել»
ՄԻՊ. Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինիՄԻՊ. Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի
Հայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ գնահատելու սահմանային իրավիճակըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ գնահատելու սահմանային իրավիճակը
Ադրբեջանագետ. Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը ներկայացնում է որպես Ադրբեջանագետ. Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը ներկայացնում է որպես "Արևմտյան Ադրբեջան"
Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  համայնքներում էկոլոգիական նախաձեռնությունների առաջ մղման համարՇրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  համայնքներում էկոլոգիական նախաձեռնությունների առաջ մղման համար
Արցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԱրցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը
ՀԱԵ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ պատմությունը վերաշարադրելու փորձի համարՀԱԵ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ պատմությունը վերաշարադրելու փորձի համար
Ռուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական կարգավորման հարցերՌուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական կարգավորման հարցեր
Զոհված արցախցի զինվորականների հարազատները ՊԲ նախկին հրամանատարից պահանջել են արձագանքել Փաշինյանի զինակցի հայտարարություններինԶոհված արցախցի զինվորականների հարազատները ՊԲ նախկին հրամանատարից պահանջել են արձագանքել Փաշինյանի զինակցի հայտարարություններին
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Արցախի նախագահը կողմ է թալանի վերադարձի հարցով հետաքննություն անցկացնելունԱրցախի նախագահը կողմ է թալանի վերադարձի հարցով հետաքննություն անցկացնելուն
Հայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 35 կգ թմրանյութ իրացնելու փորձՀայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 35 կգ թմրանյութ իրացնելու փորձ
Տարերային աղետների կառավարման հարցում Հայաստանում կընդլայնվեն թվային գործիքներըՏարերային աղետների կառավարման հարցում Հայաստանում կընդլայնվեն թվային գործիքները
Գյումրու ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվելԳյումրու ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀԱՀ-ում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող իրավիճակինՀԱՀ-ում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող իրավիճակին
Հայաստանում կկիրառվի սպորտի ականավոր գործիչների անունները մանկական մարզադպրոցներին շնորհելու ընդհանուր չափորոշիչՀայաստանում կկիրառվի սպորտի ականավոր գործիչների անունները մանկական մարզադպրոցներին շնորհելու ընդհանուր չափորոշիչ
Մուրադ Փափազյան. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, երբ վտանգված է հայկական պետության գոյությունըՄուրադ Փափազյան. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, երբ վտանգված է հայկական պետության գոյությունը
Հայաստանը մտադիր է դառնալ Օվիեդոյի կոնվենցիայի մասնակիցՀայաստանը մտադիր է դառնալ Օվիեդոյի կոնվենցիայի մասնակից
ՀՀ ԶՈՒ սերժանտները աշխատավարձի հաշվարկման ժամանակ կօգտվեն հատուկ գործակիցներիցՀՀ ԶՈՒ սերժանտները աշխատավարձի հաշվարկման ժամանակ կօգտվեն հատուկ գործակիցներից
ԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանըԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
ԶԼՄ. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն առևանգել է ծագումով թալիշ Ռուսաստանի քաղաքացուԶԼՄ. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն առևանգել է ծագումով թալիշ Ռուսաստանի քաղաքացու
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Արցախի տեղեկատվական շտաբ. Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքըԱրցախի տեղեկատվական շտաբ. Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը
Աշնանը Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ ԽՎ «Ռոուզ-Ռոթ» սեմինարԱշնանը Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ ԽՎ «Ռոուզ-Ռոթ» սեմինար
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով. օդերեւութաբանների կանխատեսումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով. օդերեւութաբանների կանխատեսում
Քաղաքագետ. Փաշինյանը չի կարող փակել Արցախյան շարժումըՔաղաքագետ. Փաշինյանը չի կարող փակել Արցախյան շարժումը
Արդարադատության փոխնախարարը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանումԱրդարադատության փոխնախարարը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանում
Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվումԱզգային ժողովի արտահերթ նիստ է գումարվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներըՀայաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները
Կառավարությունը հաստատել է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետներըԿառավարությունը հաստատել է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետները
Զախարովա. Մոսկվան պատրանքներ չունի Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների վերաբերյալԶախարովա. Մոսկվան պատրանքներ չունի Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների վերաբերյալ
Կառավարությունը բաշխել է քաղաքական կուսակցությունների աջակցության համար հատկացվող գումարներըԿառավարությունը բաշխել է քաղաքական կուսակցությունների աջակցության համար հատկացվող գումարները
Փաշինյանը կարծում է, որ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցելՓաշինյանը կարծում է, որ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել
Քաղաքագետ. Հայաստանում շուրջ 180 բլոգեր տարեկան 20 մլն դոլար է ստացել USAID-իցՔաղաքագետ. Հայաստանում շուրջ 180 բլոգեր տարեկան 20 մլն դոլար է ստացել USAID-ից
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման