Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում նշել է, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:
"Մենք ասում ենք հետևյալը. պայմանագրի և խաղաղության հիմքում պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Եթե Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991թ. դեկտեմբերի 18-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի վրա, ապա մենք պատրաստ ենք անցնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ այդ հիմքի վրա ", - պարզաբանել է վարչապետը: Դրանից հետո, նրա կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ավելի հարթ կընթանա։
Միաժամանակ, ինչպես նշել է Փաշինյանը, պայմանագիրը կարող է և չանդրադառնալ Արցախի հարցին։ Ինչպես կարծում է վարչապետը, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցողը կարող է լինել ինքը՝ Լեռնային Ղարաբաղը։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը, մինչ այժմ Ադրբեջանը չի արձագանքել այդ առաջարկին:
Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ դրանից հետո իրեն կարող են "դավաճան" անվանել, բայց միայն նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանի տարածքը չի սահմանափակվում 29 հազար 800 քառ. կմ-ով, այլ պետք է լինի, առնվազն, 300 հազար քառ. կմ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ