Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Պրահայում ԵՄ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում կարող է կայանալ: Այդ մասին Փաշինյանը հաղորդել է՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին։
Նա ընդգծել է, որ եթե հանդիպման հնարավորությունը չի բացառվում, դա չի նշանակում, որ այն կկայանա։ "Դա կախված է ոչ միայն կողմերից։ Տեղի է ունենալու ԵՄ գագաթաժողով, և դեռ պարզ չէ, թե ինչպես այն կընթանա։ Ես տվել եմ իմ համաձայնությունը և մասնակցելու եմ դրան, իսկ թե՝ կկայանա հանդիպում (Էրդողանի հետ - խմբ.), դժվար է ասել"։ Նա նշել է, որ թուրքական կողմը դեմ չէ այդ հանդիպմանը։ Հնարավոր հանդիպման օրակարգը հայտնի է. տարածաշրջան, հաղորդակցություններ, հարաբերություններ։
"Դա կլինի մեր առաջին հանդիպումը։ Իսկ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները կշարունակվեն։ Առայժմ դժվար է ասել, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը", - նշել է վարչապետը:-