Արմինֆո.Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է կայուն լարված, և չի կարելի բացառել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության հարցազրույցում։
Անդրադառնալով Բաքվի կողմից իրավիճակի սրման պատճառներին և ընտրված ժամանակին՝ Փաշինյանը հայտարարել է, որ էական դեր են խաղացել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ այսօր ողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է այդ հակամարտությանը: Նույն կերպ 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհի ուշադրությունը սևեռվել էր կորոնավիրուսի համաճարակին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել էին Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը ՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Չնայած դրան, ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 28-ին խախտել է հրադադարի ռեժիմը՝ Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր և անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող: