Արմինֆո.Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կանչվել է ՀՀ ԱԳՆ' ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երեւան այցի վերաբերյակ Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
" Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ", - հաղորդել է Հունանյանը:
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, մեկնաբանելով Փելոսիի այցը Երեւան, նշել էր, թե, այսպես կոչված, արեւմտյան «բազեների» այցերը ՀԱՊԿ երկրներ չեն նպաստում հակամարտությունների կարգավորմանը, այլ, ընդհակառակը, սրում են դրանք: