Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների», - նշված է հաղորդագրությունում: