Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բանաձև է ներկայացրել: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ավելի վաղ Ջեքի Սփեյերը հայտարարել էր, որ Կոնգրես կներկայացնի հայերի նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձեւ: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ը չի կասկածում, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք։