Արմինֆո. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն Facebook - ի իր էջում հրապարակել է հայ աղջկա լուսանկար և կոչ արել շարժում սկսել՝ ի պաշտպանություն Հայաստանի:
"Ես Ֆրանսիային հրավիրում եմ եվրոպական ու միջազգային ինստիտուտների հետ միասին մեծ շարժում սկսել հանուն Հայաստանի։ Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի եւ Ադրբեջանի հարձակմանը ենթարկված Հայաստանի միջեւ չեն կարող լինել երկակի ստանդարտներ", - գրել է Բուայեն՝ ավելացնելով #SaveArmenia #StandWithArmenia հեշթեգը։