


Արմինֆո. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ղազախստան կատարած այցի ժամանակ կոչ է արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար։
"Անհանգստությամբ տեղեկացա, որ այս ժամերին լարվածության նոր օջախներ են բռնկվել կովկասյան տարածաշրջանում ", - ասել է Հռոմի Պապը՝ Նուր Սուլթանում պատարագի ժամանակ: Նա կոչ է արել շարունակել աղոթել այդ երկրներում խաղաղ կարգավորման համար, որպեսզի համաձայնությունը գերիշխի պառակտությունների նկատմամբ։



