Արմինֆո. "Ռազմական դրության հայտարարության նախագիծը գտնվում է իմ սեղանին", - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցին:
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Անվտանգության խորհրդի հետ միասին կանոնավոր հիմունքով իրականացվում է իրավիճակի գնահատում։ Եվ ռազմական դրություն մտցնելու որոշումը դեռ չի կայացվել ոչ թե ագրեսիայի բացակայության պատճառով, այլ՝ քանի որ նման որոշումը բավական լուրջ է, և պահանջում է մի շարք մեխանիզմներ՝ ոչ միայն ռազմական բնույթի։ Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է, որ այդ հարցն օրակարգում է, բայց ամեն ինչ կախված է իրավիճակի զարգացումից։