Արմինֆո.Հերթական անգամ Ադրբեջանը հարձակվում է քրիստոնյա Հայաստանի վրա։ Ուկրաինական պատերազմի ռադարի ներքո փորձ է արվում ներխուժել հարևան երկիր։ Այդ մասին հայտարարել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վեյլերը:
"Ադրբեջանի այս ռազմական հարձակումը Հայաստանի տարածքի վրա պետք է ամենավճռական կերպով դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Հակառակ դեպքում՝ մենք կխախտենք մեր ժողովրդավարական և մարդասիրական արժեքները և կկորցնենք վստահությունը։ Բռնությունը չպետք է լինի հարաբերական։ Տվյալ դեպքում Հայաստանը ագրեսիայի զոհ է։ Ես հաստատուն կանգնած եմ Հայաստանի եւ տեղի բնակչության կողքին", - ընդգծել է պատգամավորը։