Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել էր Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի վերաբերյալ Ադրբեջանի դիմումը, արձանագրելով, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին:
Վերջինս հայտնում է, որ օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով «պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ»:
Օրերս էլ Հայաստանի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա ՄԻԵԴ-ը վերահաստատել էր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը, նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: