Արմինֆո. Չեմ կարծում, թե Ադրբեջանը կօգտվի նախիջեւանյան էքսկլավի հետ կապի համար Հայաստանի կողմից իրեն տրամադրվող ճանապարհներից։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Օգոստոսի 19-ին e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում նշվում է հետևյալը. Մաքսային կարգավորման մասին" օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է. սահմանել մաքսային հսկողության գոտի Հարավային մաքսային բաժնի Սոտքի, Երասխի, Քարահունջի մաքսակետերի շրջաններում:
"Բաքուն բավական կոշտ է դնում հայկական սահմանապահների կողմից ադրբեջանական անձնագրերի ստուգման անթույլատրելիության հարցը։ Եվ Անկարայի աջակցությամբ պահանջում է հենց Երեւանի կողմից չվերահսկվող միջանցք։ Ես նաև ակնկալում եմ Հայաստանի և Արցախի միջև կապը նոր, կառուցվող ճանապարհով արագ կազմակերպելու ադրբեջանական պահանջներ։ Եվ բոլորովին չեմ բացառում, որ ադրբեջանցիները մտադիր են վերահսկել այդ միջանցքը ռուսների հետ հավասար։ Իհարկե՝ Մոսկվայի համաձայնությամբ", - կանխատեսում է նա։ Քաղաքագետը ևս մեկ հնարավոր սցենար է համարում մոտ ապագայում անկլավների հարցերի ակտիվացումը։ Ինչի վկայություն է համարում ռուսական բլոկպոստերի հայտնվելը Տավուշում և Տիգրանաշենում։ Նրա կանխատեսմամբ՝ կան բոլոր նախադրյալները այդ տարածքները չեզոք գոտի դարձնելու՝ Ադրբեջանին հետագա հանձնմամբ։
Մեկնաբանելով օգոստոսի 31-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման նախապատրաստման մասին տեղեկատվությունը' Գրիգորյանը նշել է, որ այդ բանակցությունների գլխավոր թեման կլինի "Զանգեզուրի միջանցքը" Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապի համար օգտագործելու Բաքվի ձգտումը:
"Բաքուն կոշտ պայմաններ է դնում, իսկ Երևանը փորձում է փոխզիջման գնալ։ Օրինակ՝ հայ-ռուսական համատեղ ստուգող մարմինների տեսքով՝ տարանցիկ ճանապարհներին։ Ես ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, գործնականում, թե ինչպես Հայաստանը կարող է համաձայնել Ադրբեջանի պայմաններին։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է տարրական տեխնիկական հարցերին։ Ադրբեջանը պահանջում է սեփական քաղաքացիների տեղաշարժն այլ պետության տարածքով կազմակերպել այնպես, որ նրանք չառնչվեն այդ պետության որեւէ կառույցի հետ։ Ինչը, գործնականում, ոչ մի կերպ հնարավոր չէ", - ամփոփել է քաղաքագետը։