Արմինֆո. Ադրբեջանի ընթացիկ նպատակը պարզ է. Արցախի վերջնական հայաթափում։ Եվ Արցախի տարածքի աստիճանական սեղմումը, հենց նույն Բերձորի հանձնումը՝ շրջակա գյուղերի հետ միասին, էապես հեշտացնում է Բաքվի ծրագրերի իրականացումը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել փորձագետ - ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
"Այս լույսի ներքո, կարծում եմ, որ այս խնդրի լուծումը, Բաքվի ծրագրերի ճանապարհին պատնեշի տեղադրումը պահանջում է ոչ սովորական մտածողություն, արտառոց լուծումներ։ Եվ, իհարկե, համապատասխան գաղափարախոսության կրողներ, որոնք կբեկեն հասարակության համար գաղտնի պայմանավորվածությունների այս ողջ շղթան։ Եվ՝ անկախ այն բանից, թե ում հետ են դրանք ձեռք բերվել", - ընդգծել է նա։
Հայրապետյանի գնահատմամբ՝ Արցախի շուրջ առկա միտումներն ակնհայտորեն անբարենպաստ են հայ ժողովրդի համար, քանի որ հենց Լաչինի միջանցքի փոխանցումն Ադրբեջանին էապես կբարդացնի Արցախի կապը Հայաստանի հետ։ Դա ճնշման լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Բաքվի համար։ Մինչդեռ, Հայաստանում, գործող իշխանության թեթև ձեռքով, շարունակում է անորոշության մթնոլորտ տիրել։ Իսկ իրողություններից ղեկավարության կտրված լինելը, նրա կարծիքով, միայն ընդգծում է Բաքվի գործողությունների հստակությունն ու ներդաշնակությունը։ Մասնավորապես՝ նրա քարոզչական մեքենայի, որը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանում խուճապի մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։
Բաքվում իր քարոզչության հաջողության գիտակցման լույսի ներքո՝ փորձագետը բոլորովին չի բացառում ադրբեջանական նոր ռազմական սադրանքները ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին: Եվ վերջին երկու տարիներին երկրի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության որեւէ ողջախոհ գործողությունների բացակայությունը միայն լրացուցիչ խթան է հաղորդում Բաքվի ռազմատենչ ազդակներին։
"Հասկանալի է, որ այս ամենը միասին, գործնականում, անայլընտրանք բնույթ է հաղորդում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ընթացիկ ագրեսիվ քաղաքականությանը, թեեւ, Ալիեւը պարբերաբար շարունակում է խաղաղասիրական թոզ փչել աշխարհի եւ միջնորդների աչքերին։ Հայ ժողովրդի նկատմամբ սողացող պատերազմ է ընթանում։ Այդ պատերազմին Երևանի միակ պատասխանն անգործությունն է և ավելի մեծ անորոշության ձևավորմանը նպաստելը։ Այս ամենը միասին ծնում է որակապես նոր, ոչ սովորական գաղափարների և լուծումների ձևավորման անհրաժեշտություն, պարզապես, այն պատճառով, որ մենք այլևս չենք կարող այդպես շարունակել", - ամփոփել է փորձագետը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ