Արմինֆո. Չինաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական երկխոսության միջոցով կվերացնեն տարաձայնությունները, ինչպես նաեւ կհետեւեն 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին: Այդ մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հաղորդում է "Սինհուա" պետական լրատվական գործակալությունը։
Այս առումով նա հիշեցրել է, որ երկու հանրապետություններն էլ Չինաստանի համար բարեկամական են։
"Պեկինն ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի վերջին սրման մասին հաղորդագրություններին", - նշել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ընդ որում, Վենբինը նշել է, որ Չինաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Իսկ արդեն օգոստոսի 3-ին հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի 19 զինծառայող է վիրավորվել է, ևս երկուսը մահացել են: Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։ Օգոստոսի 3-ին Արցախի նախագահը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին: Իսկ օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով տեղի ունեցածին, նշել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը խիստ բարդ բնույթ է կրում, սակայն հարցեր են առաջանում ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք պետք է կանխեն շփման գծի խախտման ցանկացած փորձ: Կրեմլում նշել են, որ կողմերի միջեւ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել իրավիճակը: