Արմինֆո.Անկարայի եւ Բաքվի անկեղծ կոչերին Երեւանի պատասխանը Հարավային Կովկասում կայունության գրավականն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկուշաբթի Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների 13-րդ խորհրդաժողովում։
"Եթե Երեւանը պատասխանի Անկարայի եւ Բաքվի կառուցողական եւ անկեղծ կոչերին, տարածաշրջան կգան երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն", - ասել է նա՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Նա նաև հաղորդել է, որ Գուրբան Բայրամի օրերին շատ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: "Շատ դժվար է բանակցությունների սեղանի շուրջ որևէ բանի հասնել, եթե դու ուժեղ չես մարտի դաշտում",- ասել է նա՝ որպես վառ օրինակ հիշաատակելով Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան Արցախի դեմ: