Արմինֆո. Շիա ծայրահեղական "Մահդիի ծառաների միություն" կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ ներխուժել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան շենք ։ Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երեւում է, թե ինչպես են տղամարդիկ դրոշներ ծածանում Քենսինգթոնում դեսպանատան պատշգամբից:
Պատերին արաբերեն գրառումներ են կատարվել, ավելին, ակցիայի մասնակիցները պոկել են ադրբեջանական դրոշը և ոտնահարել այն։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Ներկայում տեղի ունեցածը հետաքննում Է բրիտանական ոստիկանությունը։ Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպի առնչությամբ 8 անձ է ձերբակալվել։
"2022 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը ենթարկվել է արմատական կրոնական խմբի հարձակման։ Դեսպանատան շենքի մոտ ներխուժելով ՝ արմատականները շենքի պատշգամբում բարձրացրել են կրոնական դրոշներ եւ վանկարկել կրոնական կարգախոսներ", - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, հավելելով, որ իրավապահների միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից եւ ձերբակալվել:
"Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Միջադեպը հետաքննում են տեղի իրավապահ մարմինները։ Հետաքննության արդյունքների վերաբերյալ կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ", - հաղորդել են ԱԳՆ-ից։
Լրատվամիջոցների տեղեկություններով ՝ դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունն ստանձնել է շիա ծայրահեղական "Մահդիի ծառաների միություն" կազմակերպությունը, որը հիմնված է Լոնդոնում: Կազմակերպության կայքում զետեղված հայտարարության համաձայն, նրանք ցանկանում են հաստատել "քաղաքակրթական գերիշխանություն": Կազմակերպության առաջնորդ Յասիր Ալ Հաբիբը երկիմաստ հոգեւորական է, որի "Երկնային տիրուհին" ֆիլմը հանվել է բրիտանական կինոթատրոններից այս տարվա սկզբին՝ որոշ սուննի մահմեդականների բողոքներից հետո, որոնք վիրավորված են ֆիլլմում իսլամի պատմության մեկնաբանությունից:
Խմբի անդամները վկայակոչում են Ադրբեջանի կառավարության կողմից երկրում որոշ շիա մահմեդականների հետապնդումը: Խմբի հայտարարության մեջ ասվում է, որ իրենց առաջնորդը հրահանգել է "անհապաղ միջոցներ ձեռնարկել" Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ, - գրում են ԶԼՄ-ները: