Arminfo.info


 Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2022 12:49
Նաիրա Բադալյան

Խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը. Փաշինյան

Խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը. Փաշինյան

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակին, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարմանը եւ դրանով ԼՂ անվտանգության ինստիտուտների ամրագրվածությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատին վերաբերող և մի շարք այլ հարցերի։

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ.

Ինչպես տեղյակ եք, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է: Տեղի ունեցած մարտերի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը (Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցում զոհված զինծառայողների հիշատակին): Շնորհակալություն: Վիրավոր զինծառայողներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

 

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Այս օրերին տեղի ունեցող եւ սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, եւ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հարցում: 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր: 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը:

 

Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով:

Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն:

 

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թվականի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար, եւ հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել եւ եռապատկել:

 

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված: Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են:

 

Երկրորդը՝ արձանագրվել է, ինչպես ասացի, որ գոյություն ունի շփման գիծ եւ երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, եւ մեր ակնկալիքն է, որ ինչպես եւ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները:

Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա:

 

Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է: Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաեւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա:

 

Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ. Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, եւ, հետեւաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձեւակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են եւ ահա թե ինչու:

Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ). «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար» (մեջբերման ավարտ):

 

Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, եւ մենք մի քանի անգամ առաջարկել ենք եւ հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի եւ խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ եւ եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետեւ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած՝ պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

 

Բայց, կրկնում եմ, խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության մեջ միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարեւորագույն հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ:

 

Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանի Հանրապետությունը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռեւս ս.թ. հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում: Եւ ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով:

 

Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը: Ադրբեջանը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը եւ խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից: Կրկին ընդգծում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ 3 առանցքային իրողություն է արձանագրվել. Լեռնային Ղարաբաղի միավորի գոյությունը, Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը եւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապը երաշխավորող Լաչինի միջանցքի գոյությունը: Այս ընթացքում մենք այս իրողությունները, որոնք թղթի վրա գրված են, մենք, այսպես ասած, շատ չենք ընդգծել, շատ չենք ցանկացել ընդգծել, բայց սրանք իրողություններ են, եւ սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորությունն են:

Ադրբեջանն այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ: Այո, մենք ստանձնել ենք պարտավորություններ եւ մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք: Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. առաջին՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը եւ պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող կարեւորագույն ինստիտուտն է: Ինքն ասում է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել: Այո, ստանձնել ենք եւ կատարել ենք: Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված այս իրողությունները հարգել: Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները: Կրկնում եմ՝ 3 առանցքային իրողություն. Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք:

 

Ես այսօր այսքանն եմ ուզում բարձրաձայնել, չնայած այս թեման շատ ծավալուն է, եւ առաջիկայում մենք դրան կրկին անդրադառնալու առիթներ կունենանք:

 

Ավարտելով խոսքս՝ ասեմ, որ չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը, ըստ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված:

 

Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման:

 

Մեկ թեմայի եւս ուզում եմ անդրադառնալ: Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովել: Այո, մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել: Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջեւան: Հենց այսօր: Հենց այսօր պատրաստ ենք ապահովել: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կետ եւ սահմանապահ ծառայության կետ, եւ ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջեւանի հետ:

 

Ընդ որում, ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին՝ եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ: Եվ մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջին՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից եւ գործարկումից հետո: Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթևեկություն իրականացնել դեպի Նախիջեւան: Եթե բառացի եւ տառացի մեկնաբանենք, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ: Ադրբեջանի ամենարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան, և մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Իջեւան հատվածով չէ: Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում մենք կարող ենք դա ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն՝ ուզում են հատել, այդ կապը հաստատել, եւ մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի: Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, եւ դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ինչ վերաբերում է հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա. Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք: Դա չի նշանակում, որ այդ ազատ տեղաշարժը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջանցմամբ: Այս իրողությունները մենք պետք է շատ հստակ արձանագրենք եւ նաեւ միջազգայնորեն արձանագրենք: Այս ամենը մենք աշխատանքային պայմաններում արել ենք՝ փորձելով աշխատանքային մակարդակում այս բոլոր խնդիրները լուծել:

 

Ընդ որում՝ ես խոսում եմ շփման գծի մասին: Դեռեւս 2020 թվականի նոյեմբերից մեր աշխատանքի ուղղություններից մեկը եղել է դա՝ ինչպե՞ս ենք ապահովում շփման գծի գոյությունը, շփման գծի անվտանգությունն ինչպե՞ս ենք ապահովում: Սրանք հարցեր են, որ եռակողմ ձեւաչափով պետք է լուծում ստանան: Եթե մենք տեսնենք, որ եռակողմ ձեւաչափով լուծումները հնարավոր չեն լինում, պիտի մտածենք լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման մասին: Կրկին եմ ասում՝ մենք նախկինում, հասկանալով ընդհանուր վիճակը եւ ցանկություն չունենալով դա քարոզչական ինչ-որ նպատակներով օգտագործել, նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ այս մանրամասները չենք էլ բարձրաձայնել՝ համարելով, որ դա մասնագիտական աշխատանքային թեմա է եւ թույլ տալով, որ թեկուզ շատ քննադատվի այդ հայտարարությունը:  Բայց մենք ասում ենք, որ կան երեք հստակ արձանագրված իրողություններ, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը. Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, շփման գիծ գոյություն ունի, եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է լինի երաշխավորված կապ Լաչինի միջանցքով, որը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ այս երեք իրողությունները պետք է պաշտպանվեն: Էսկալացիան ի՞նչ նպատակ ունի: Այս երեք իրողությունները վերացնել: Բայց այդ երեք իրողությունները հնարավոր չէ վերացնել, որովհետեւ Ադրբեջանի նախագահի, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ստորագրությամբ է դա արձանագրված: Սա, ըստ էության, միջազգային պարտավորություն է՝ ստանձնված Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի կողմից: Եվ այս իրողություններով մենք պետք է առաջնորդվենք, եւ նաեւ մեր համապատասխան ինստիտուտները՝ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագիտական ծառայությունը: Իհարկե, այս աշխատանքը մենք արել ենք, եւ նաեւ միջազգային ատյանների հետ աշխատող մեր կառույցները պետք է այս իրողություններն արձանագրեն: Այս իրողությունների նկատմամբ ընկալումը, միջազգային ըմբռնումը պետք է մեծանա: Եվ, ըստ էության, այս անկյունաքարն է, որ պիտի դառնա տարածաշրջանում խաղաղության ու կայունության հիմքը: Մնացած ուղղություններով էլ, կոմունիկացիաների բացման նաեւ՝ կրկին, պարոն Աբազյան, պարոն Բադասյան, ես ձեզ հանձնարարում եմ եւս մեկ անգամ, այս հրապարակային հայտարարությունն անում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը՝ նաեւ Իջեւանի հատվածում, Նոյեմբերյանի հատվածում: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթեւեկության անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք: Կրկին՝ ավարտելու համար, ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ամրապնդման: Հիմա նաեւ ես ենթադրում եմ, որ պիտի խոսք գնա խաղաղության օրակարգի մասին, թե ինչու է լարվածություն եւ այլն, եւ այդպես շարունակ: Որովհետեւ այս բոլոր գործողությունները հենց խաղաղության օրակարգի դեմ են ուղղված: Բայց մենք այդ օրակարգից չենք հրաժարվելու եւ չենք շեղվելու: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շատ կարեւոր ինստիտուցիոնալ հիմք է այդ օրակարգի իրականացման համար, կրկնում եմ, հենված երեք հիմնական հենասյուների վրա՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ստորագրմամբ, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը եւ խաղաղապահների պարտավորությունը՝ ապահովել շփման գծի անձեռնմխելիությունը եւ երրորդը՝ Լաչինի միջանցքի գոյությունը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, եւ որի նպատակն է ապահովել անխափան կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Էլի եմ ասում՝ այս թեման շատ ծավալուն է, շատ մանրամասներ եւ ասելիքներ կան, բայց այսօր այսքանով ամփոփենք: Շնորհակալություն»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել
GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումըGRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում "ապօրինության" շարունակությունն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Հայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայումՀայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայում
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետոԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետո
ՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործումՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
Քաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծըՔաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծը
Հայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորությունՀայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն
Մոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՄոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծՀայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համարՀայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետՀայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
Իտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համարԻտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
Կարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետոԿարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետո
Փաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելըՓաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համարՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
Քաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանումՔաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանում
ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատներըՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՄինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավորՀայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավոր
ՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ
Բրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԲրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանին
«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր
Հայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջանԿարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
ՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումըՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը
«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջ
Հունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունըՀունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը