Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Այդ մասին հաղորդել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ՊԲ մեկ զինծառայող է զոհվել, վիրավորում է ստացել 8 զինծառայող: