Արմինֆո. Մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Հուլիսի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է՝ նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի ելույթի ժամանակ։ Արմեն Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և վայր ընկել աթոռից։ Հավաքվածները կանչել են բժիշկներին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է։
Հիշեցնենք, որ ՈՒՀԱ-ի նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ Մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր Գրիգորյանի մոտ մեկ տարվա վաղեմության տեսանյութերից մեկը, հաղորդելով, որ Գրիգորյանը դրանցում հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերի բնակիչների ազգային արժանապատվությունը՝ կասկածի տակ դնելով նրանց էթնիկ պատկանելությունը: Պաշտպանական կողմը հայտարարել էր, որ ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում, և Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է ընտրովի մոտեցում։ Գրիգորյանը համարվում էր Հայաստանի առավել ռուսամետ հասարակական գործիչներից մեկը։