Արմինֆո. Իրանը BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ)միանալու հայտ է ներկայացրել, հաղորում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեին: Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին երկու կողմերին կբերի "լրացուցիչ առավելություններ": Խաթիբզադեն նշել է, որ համաշխարհային ՀՆԱ - ում BRICS-ի երկրների բաժինը կազմում է 30 տոկոս, իսկ խմբի մեջ մտնող պետությունների միագումար բնակչությունը ՝ աշխարհի բնակչության 40 տոկոսն է:
Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերով ելույթ է ունեցել BRICS+ առցանց գագաթնաժողովում: Նա հայտարարել է, որ "Իրանի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դիրքը կարող է այն դարձնել BRICS-ի կայուն եւ հուսալի գործընկեր":
BRICS-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարել է նաեւ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը: "Մենք ձգտում ենք լինել ազգերի այս խմբի լիիրավ անդամ… Մենք սննդամթերքի անվտանգ եւ պատասխանատու մատակարար ենք եւ ճանաչված խաղացող կենսատեխնոլոգիայի եւ կիրառական լոգիստիկայի բնագավառում ", - ասել է նա հունիսի 24-ին: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ն։